Հոլանդական «Այաքս» ակումբը հայտարարել է իտալացի Ֆրանչեսկո Ֆարիոլիի՝ Ամստերդամը ներկայացնող թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ֆարիոլին «Այաքսից» հեռացել է սեփական դիմումի համաձայն։
Ֆրանչեսկո Ֆարիոլին «Այաքսի» մարզչի պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա հուլիսին։ Նրա գլխավորությամբ թիմը Նիդերլանդների առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը։