«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի՝ «Կամպ Նոու» վերադառնալու ժամկետների մասին։
«Այս պահին մենք նախատեսում ենք հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես գալ «Կամպ Նոուում»։
Դա կլինի ոչ ստանդարտ, քանի որ մենք հանդես կգանք շինարարության ընթացքում։ Մարզադաշտը 90 տոկոսով պատրաստ կլինի դեկտեմբերին, իսկ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ տարվա ամռանը։ Հնարավոր է տանիքի հետ կապված մի փոքր ուշացում։
Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, «Վիլյառեալի» դեմ հանդպումը վերջինը կլինի «Օլիմպիական» մարզադաշտում», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։