«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը դարձել է Սերիա Ա-ի ևս մեկ գրանդի տրանսֆերային նպատակ։
25-ամյա ֆուտբոլիստը «Լիլը» լքում է որպես ազատ գործակալ, ուստի նա արդեն կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Միլանի «Ինտերը» և «Նապոլին» փորձում են պայմանագիր կնքել հարձակվողի հետ։
Sky Sport-ի տվյալներով՝ «Յուվենտուսը» նույնպես որոշել է միանալ կանադացու համար մրցավազքին։ «Ծեր Սինյորան» այս ամռանը, հավանաբար, կբաժանվի Դուշան Վլահովիչից, իսկ Ռանդալ Կոլո-Մուանին վարձակալության ժամկետի ավարտից հետո կվերադառնա ՊՍԺ։ Դեյվիդի հետ պայմանագիրը կօգնի թուրինյան ակումբին համալրել հարձակման գիծը։