«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դարձել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր նպատակը, որը մտադիր է փոխել մարզչին հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ներկայիս մարզիչ՝ խորվաթ մասնագետ Իգոր Տուդորը, ակումբի հետ չի երկարաձգի պայմանագիրը։
Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է 2025 թվականի հունիսին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կոնտեն ինքը դժգոհ է նեապոլիտանցիների տրանսֆերային քաղաքականությունից և նույնպես հակված է լքել ակումբը, որը ներկայումս մոտ է Սերիա Ա-ի չեմպիոնությունը նվաճելուն։
Նշենք, որ մրցաշրջանի ընթացքում «Յուվենտուսը» հեռացրեց Տիագո Մոտային, ով «բյանկոներիի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր անցյալ ամռանից մինչև 2025 թվականի մարտի 23-ը։