«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Ներաձուրիի» հաղթանակի մասին Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրի՝«Տորինոյի» դեմ խաղում (2:0):
«Ես խաղից առաջ ասացի, որ, ցավոք, սկուդետտոն այլևս մեր ձեռքում չէ, բայց մենք պետք է շարունակենք կենտրոնացված խաղալ, ինչպես դա արեցինք «Տորինոյի» դեմ՝ ամեն ինչ տալով այն թիմին, որը դեռ չի պարտվել սեփական հարկի տակ՝ իր երկրպագուների առջև։ Մեզ բարդ խաղ էր պետք, և այդպես էլ եղավ», — Ինձագիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։
«Նապոլին» գլխավորում է Իտալիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի աղյուսակը։ Անտոնիո Կոնտեի թիմը 36 խաղից հետո ունի 78 միավոր։ Երկրորդ տեղում է Միլանի «Ինտերը»։ Սիմոնե Ինձագիի թիմը 36 խաղում վաստակել է 77 միավոր։