Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում սպասվում է լարված պայքար, երբ այսօր՝ մայիսի 10-ին ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի առաջնության առաջատար «Կրասնոդարին»: Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Матч ТВ»-ի եթերում կիսվել է իր կարծիքով առաջիկա հանդիպման մասին՝ ընդգծելով երկու թիմերի ուժեղ կողմերը:
Մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» գլխավորում է 61 միավորով, երկրորդ տեղում «Զենիթն» է (57 միավոր), իսկ ԲԿՄԱ-ն երրորդն է՝ 52 միավորով: Գրիգորյանը նշել է, որ ԲԿՄԱ-ն այս գարնանը դեռ անպարտելի է առաջնությունում՝ վերջին 11 տուրերում խուսափելով պարտություններից: Թիմի վերջին պարտությունը եղել է 2024 թ. նոյեմբերի 23-ին՝ «Ռոստովից» (1:2):
«Վիճակագրությունը խոսում է ԲԿՄԱ-ի օգտին, սակայն «Կրասնոդարը» ունի հզոր զենքեր՝ Կորդոբան և Սպերցյանը: Այս խաղացողները կարողանում են գոլեր ստեղծել գրեթե ոչնչից: «Կրասնոդարը» վերջին շրջանում կենտրոնացել է պարզ, բայց արդյունավետ խաղի վրա՝ նպատակ ունենալով նվաճել չեմպիոնի տիտղոսը», — ասել է Գրիգորյանը «Матч ТВ»-ի «Болельщики на Матче» հաղորդման ժամանակ: