«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը նշել է այլ ակումբներում հանդես եկող երկու ֆուտբոլիստների, որոնց խաղը տպավորում է իրեն։
«Այս պահին, եթե բացառենք «Բարսելոնայի» խաղացողներին, կարծում եմ՝ Ուսման Դեմբելեն և Բուկայո Սական հիանալի ֆուտբոլ են խաղում»,– Յամալի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։