«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է լքել ակումբը մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հաղորդում է TuttoMercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոնտեն դժգոհ է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից։
Հրատարակությունը նաև հաղորդում է, որ իտալացի մասնագետով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Կոնտեն արդեն աշխատել է Թուրինում երեք տարի։
Նշվում է, որ նրան նեապոլիտանական ակումբում կարող է փոխարինել «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
Հիշենք, որ 35 տուրից հետո «Յուվենտուսը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ «Նապոլին» Իտալիայի առաջնության առաջատարն է։