Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումըտեղի ունեցավ շաբաթ օրը։ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» 2-0 հաշվով հաղթեց ճապոնական «Կավասակի Ֆրոնտալեին»:
«Ալ Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կատարեց երկու գոլային փոխանցում։
Եզրափակչից հետո 33-ամյա Ֆիրմինոն ստացավ հատուկ մրցանակ և ճանաչվեց Ասիայի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Մրցաշարի 12 հանդիպումներում բրազիլացի հարձակվողը խփել է վեց գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։