Չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն Sport Mediaset-ի հետ զրույցում խոստովանել է, որ երազում է «Նապոլին» մարզելու մասին։
«Ես սկսել եմ թիմեր մարզել հինգ տարի առաջ։ Հիմա ես երազում եմ մեծ ակումբներ մարզելու մասին։ «Նապոլին» այդպիսի ակումբներից մեկն է։
Իմ բախտը բերել է, քանի որ ինձ մարզել են լավագույն մարզիչները վերջին 50 տարիների։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրից մի ինչ-որ բան ես քաղել եմ։
Հուսով եմ, որ պատրաստ կլինեմ Եվրոպա վերադարձին, երբ ժամանակը գա։ Ես կարոտում եմ Նեապոլը»,-ասել է Կանավարոն։