«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչն ու ֆիզիոթերապևտները խորհուրդ են տալիս իրեն հանգստանալ։
Նախօրեին Ֆերնանդեշը դուբլ է ձևակերպել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկի» դեմ խաղում (3:0)։
«Շատ կարևոր հաղթանակ էր։ Առաջին 20 րոպեները ծանր էին, մրցակիցը հզոր էր իր երկրպագուների աջակցությամբ։ Ես ցանկանում եմ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել, դա իմ ուժեղ կողմն է, և պետք է շարունակեմ առանց կանգ առնելու։
«Օլդ Թրաֆորդում» պետք է հիշենք, որ «Ատլետիկը» ուժեղ թիմ է և կարող է պայքարել նույնիսկ մեր հարկի տակ։ Բայց մեր երկրպագուների աջակցությամբ մթնոլորտը հիանալի կլինի։
«Մարզիչն ու ֆիզիոթերապևտներն ասում են, որ պետք է հանգստանամ, բայց ես հակառակն եմ ասում։ Երբ մեռնեմ, հանգստանալու շատ ժամանակ կունենամ», – կատակել է Ֆերնանդեշը։
30-ամյա պորտուգալացին այս մրցաշրջանում 52 խաղում խփել է 19 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։