Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է մնալ «Արքայական ակումբում», չնայած թիմից նրա հեռանալու մասին լուրերին։ COPE-ի տվյալներով՝ իտալացու առաջնահերթությունները հետևյալ հերթականությունն ունեն՝ «Ռեալ Մադրիդ», Բրազիլիայի ազգային հավաքական և «Ալ-Հիլալ»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Անչելոտին կհեռանա «Ռեալ Մադրիդից», իսկ թիմի ղեկին նրա տեղը կզբաղեցնի «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոն։ Բրազիլիայի ազգային հավաքականը հետաքրքրված էր Անչելոտիի ծառայություններով, սակայն բանակցությունները ձախողվեցին, երբ մասնագետի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։
Նաև հաղորդվել է, որ Կառլո Անչելոտին կարող է հեռանալ «Ռեալ Մադրիդի» մարզչի պաշտոնից, բայց մնալ ակումբում այլ դերում։