Հայտնի է Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Տնային ԵԱ-ում առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հետ: Խաղի մեկնարկը 20:00-ին է:
Մյուս հանդիպումները՝
Մոնտենեգրո — Հայաստան՝ հուլիսի 12, 20:00
Հայաստան — Իռլանդիա՝ հուլիսի 13, 20:00
Էստոնիա — Հայաստան՝ հուլիսի 15, 20:00
Հանդիպումները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 15-ից: