«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի նոր պայմանագրի մասին։
«Ֆլիկը գիտի, որ մենք ուզում ենք, որ այս փուլը տևի որքան հնարավոր է երկար։
Հանսին նախընտրում է կարճաժամկետ պայմանագրեր, որը տարեցտարի երկարաձգվելու է, և դա ակնհայտ է նրա ներկայիս պայմանագրից», — Լապորտայի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Հանսին մեզ հետ է այս և հաջորդ մրցաշրջանում։ Սպորտային ղեկավարությունն արդեն աշխատում է այն ուղղությամբ, թե ինչ պետք է արվի մոտ ապագայում», — մեջբերում է «Բարսելոնայի» նախագահին Mundo Deportivo-ն։
Հանս-Դիտեր Ֆլիկի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառ։