Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թեկնածության նկատմամբ, որն այժմ «Ռեդ Բուլի» գլոբալ ղեկավարն է։
Marca-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչները երկու անգամ զանգահարել են Կլոպին՝ նրա ապագայի ծրագրերի մասին տեղեկանալու համար։ Նշվում է, որ այս պահին գերմանացի մասնագետը չի պլանավորում վերադառնալ մարզչական աշխատանքի։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին։ 2025 թվականի հունվարի 1-ից մասնագետը սկսել է կատարել «Ռեդ Բուլի» գլոբալ ղեկավարի պարտականությունները։ Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում: