Իսպանիայի գավաթի եզրափակչում «Ռեալ Մադրիդի» դեմ «Էլ Կլասիկոյում» (3-2) հաղթանակ տանելուց հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնեց այն նվաճումը, որը նախկինում միայն իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլային էր հաջողվել։
Ֆլիկը դարձել է կատալոնացիների պատմության մեջ երկրորդ մարզիչը, որը մադրիդյան ակումբի հետ հաղթել է առաջին երեք Էլ Կլասիկոներից երեքում։
Գվարդիոլան «Բարսելոնայի» ղեկին իր առաջին հանդիպումներում անընդմեջ հինգ նման հաղթանակ ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» Լա Լիգայում հաղթել էր մադրիդյան ակումբին, ինչպես նաև Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։