Սլովակիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Պրահայի «Սլավիան», նվաճեց Չեխիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Երեկ Պրահայի թիմը 5-0 հաշվով ջախջախեց մրցակցին՝ ապահովելով չեմպիոնի տիտղոսը:
«Սլավիան» չեմպիոնական տիտղոսը նվաճեց 2021 թվականից ի վեր առաջին անգամ և Չեխիայի առաջնության պատմության մեջ 8-րդ անգամ (ընդհանուր առմամբ 22 տիտղոս՝ 8՝ Չեխիայում, 13՝ Չեխոսլովակիայում, 1՝ Բոհեմիայում): Վերջին երեք տարիների ընթացքում ակումբը երկրորդն է եղել։
«Սլավիան» Չեխիայի առաջնությունում տիտղոսների քանակով զիջում է միայն Պրահայի մյուս ակումբին՝ «Սպարտային»։