Հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագան շարունակում է քննարկվել մամուլում: Ինչպես հաղորդում է Football Transfers-ը, «Տոտենհեմը» պատրաստ է դիտարկել 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:
Լոնդոնյան ակումբը կդիմի Ռեշֆորդին, եթե մրցաշրջանի ավարտից հետո «Աստոն Վիլան» չգնի նրա ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Աստոն Վիլայում» վարձավճարով հանդես գալու ընթացքում Ռեշֆորդը անցկացրել է 17 պաշտոնական հանդիպում՝ խփելով 4 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Նշենք, որ Transfermarkt-ը Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն եվրո։