Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է Չեմպիոնների լիգայում հաղթանակի գլխավոր հավակնորդին։
«Ո՞վ կհաղթի Չեմպիոնների լիգան. Կարծում եմ՝ ՊՍԺ-ն: Թիմը գտնվում է հիանալի ֆիզիկական մարզավիճակում և ցույց է տալիս կայուն արդյունքներ: Բայց ես չեմ կարծում, որ պատրաստ եմ ճշգրիտ կանխատեսումներ տալ, ուստի դժվար է հստակ ասել»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կխաղա Լոնդոնի «Արսենալի» հետ, իսկ կատալոնական «Բարսելոնան» կհանդիպի Միլանի «Ինտերի» հետ։
Ապրիլի 5-ին ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի Լիգա 1-ի ոսկե մեդալները։ Փարիզցիները չորրորդ անգամ անընդմեջ դարձել են Ֆրանսիայի չեմպիոն։