Ֆուտբոլային գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն, ով ներկայացնում է նիդեռլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյի շահերը, խոսել է Միլանի «Ինտերում» իր հաճախորդի ապագայի մասին։
«Ստեֆանն ակումբում կմնա ևս մեկ մրցաշրջան»,- մեջբերում է գործակալի խոսքերն ինսայդեր Նիկոլո Սկիրան։
33-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի վերջը:
Ստեֆանը միլանյան թիմում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։