Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձևակերպել «Ռեալ Սոսյեդադի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքս Ռեմիրոյի տրանսֆերը։
Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի համաձայն, չնայած Ռեմիրոյի պայմանագրում առկա 70 միլիոն եվրոյի չափով տրանսֆերի փոխհատուցման կետին, կատալոնական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին ձեռք բերել զգալիորեն ցածր գնով:
30-ամյա Ալեքս Ռեմիրոն «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից՝ Բիլբաոյի «Ատլետիկից» տեղափոխվելուց հետո։