«Միլանի» դարպասապահ Միկ Մենյանը Ա Սերիայի 32-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղի ժամանակ բախվել է թիմակից Ալեքս Խիմենեսի հետ։ Բախումից հետո ֆրանսիացի դարպասապահին ստիպված են եղել պատգարակով դուրս բերել խաղադաշտից։ Նշվում է, որ նա կորցրել է գիտակցությունը։
Լրագրող Դանիել Լոնգոյի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը գլխի վնասվածք ստանալուց հետո գիտակցության է եկել և տեղափոխվել է հիվանդանոց հետազոտություն անցնելու։
Այս մրցաշրջանում Մենյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ անառիկ պահելով դարպասը 11 խաղում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: