Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Լիոնել Մեսսին «Ռոմայի» կազմում հանդես գալու դեպքում երբեք չէր արժանանա «Ոսկե գնդակին»։
«Տվեք Մեսսիին 25 տարի «Ռոմայում» և կտեսնեք, թե որքան «Ոսկե գնդակ» կստանա։ Ոչ մեկը», — ասել է Տոտտին Viva el Futbol հաղորդման ընթացքում։
Տոտտին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում»՝ դառնալով աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականի կազմում (2006)։ Ակումբային մակարդակում միայն մեկ անգամ է նվաճել Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը։
Իսկ Լիոնել Մեսսին՝ աշխարհի չեմպիոն (2022), իր ակումբային կարիերայում ներկայացրել է «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Ինտեր Մայամին», և ունի ռեկորդային՝ 8 «Ոսկե գնդակ»։