Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում այսօր կայացավ ՊՍԺ — «Աստոն Վիլա» առաջին հանդիպումը։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին գոլերով․ նախ աչքի ընկավ հյուրերի ֆուտբոլիստ Ռոջերսը, իսկ քիչ անց շքեղ հարվածով հաշիվը հավասարեցրեց Դոուեն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն տանտերերն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Կվարացեխելիան, իսկ խաղավերջում աչքի ընկավ նաև Մենդեշը։ Փարիզյան ակումբը հաղթեց 3-1 հաշվով։
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին, Բիրմինգհեմում։