Անգլիական «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Փարիզ վերադառնալու մասին: Նա գլխավորել է «Պարի Սեն Ժերմենը» 2016-ից 2018 թվականներին, իսկ այսօր՝ ապրիլի 9-ին, «Ասթոն Վիլան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում արտագնա խաղում կմրցի «Պարի Սեն Ժերմենի» հետ։
«Ես երկու տարի եմ անցկացրել այստեղ և միշտ երախտապարտ եմ այստեղ ունեցած փորձի համար: Այն ամենը, ինչ ես արել եմ նախկինում, անցյալում է և օգնել է ինձ դառնալ այն մարզիչը, որն այսօր եմ:
Ես ինձ լավ եմ զգում, առաջին անգամ եմ վերադառնում այստեղ՝ Փարիզ՝ Պարկ դե Պրենս։ Սա ինձ համար առանձնահատուկ բան է:
Ես շատ հպարտ եմ, որ վերադարձել եմ այստեղ՝ խաղալով Չեմպիոնների լիգայում «Աստոն Վիլայի» հետ: Փորձում եմ վայելել այս քառորդ եզրափակիչը»,- Էմերիի խոսքերն է մեջբերում «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը։