ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին մամուլի ասուլիսի ընթացքում հարց են ուղղել նաև Ազգային հավաքականի նախկին ավագ Հներիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես, հարց է ուղղվել այն մասին, թե վերջին անգամ ե՞րբ է Արմեն Մելիքբեկյանը խոսել Մխիթարյանի հետ և ի՞նչ քայլեր է արել ֆեդերացիան նրան թիմ վերադարձնելու համար:
«2022 թվականին խոսել եմ, 2023-ին մարզիչն է անդրադարձել այդ հարցին: Մխիթարյանը շատ հստակ այդ հարցին պատասխանել է, մենք մեր հայտարարության մեջ շատ հստակ այդ հարցին անդրադարձել ենք: Ես Մխիթարյանի փոխարեն այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և շատ հստակ պատասխան է տվել: Մխիթարյանը միշտ նույն պատասխանն է տվել: Ամենակարևորն այն է, որ նա հանրայնորեն է պատասխանել: Նա ասել է՝ ինքը գտնում է՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել: Հիմա նա ունի հայտարարություն, մենք ունենք հայտարարություն»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը: