«Բարսելոնայի» 24-ամյա պաշտպան Էրիկ Գարսիան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական մեկ այլ ակումբ՝ «Ռեալ Սոսյեդադը»։
Գարսիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։ Էրիկի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Գարսիան կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։