«Բարսելոնայի» և «Միլանի» բրազիլացի նախկին լեգենդար հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն գնահատել է «ռոսոներիների» հեռանկարները հաջորդ մրցաշրջանում, ինչպես նաև կիսվել է իր կարծիքով ակումբի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի խաղի վերաբեյալ։
««Միլանը» հիանալի խաղացողներ և լավ թիմ ունի։ Կարծում եմ, որ հաջորդ տարի նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել:
Խորհո՞ւրդ Լեաուի համար։ Նա խորհուրդների կարիք չունի, նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա այն խաղացողներից է, ում դիտելն ամենից շատ հաճույք եմ ստանում»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Միլանի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։