«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Մակրո վան Բաստենը բացատրել է, թե ինչու է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ավելի լավը, քան Լիոնել Մեսսին։
«Լիոնել Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է, բայց Դիեգո Մարադոնան միշտ եղել է թիմի համար մեծ անձնավորությունը:
Մեսսին այն ֆուտբոլիստը չէ, ով առաջ կգնա՝ թիմն իր ետևից տանելու համար», — Մակրո վան Բաստենի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը:
Նշենք, որ Մարադոն և Մեսսին արգենտինացիներ են, երկուսն էլ՝ աշխարհի չեմպիոններ։