«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ներկա է Ա Սերիայի «Ռոմա» — «Յուվենտուս» հանդիպմանը։
Նիդեռլանդացի մասնագետն առանց ակումբ է մնացել անցյալ տարվա հոկտեմբերից։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 55-ամյա մարզիչը ներկա է «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ ներկայումս «Ռոման» ընդունում է «Յուվենտուսին»:
Տեն Հեգը նոր ակումբ է փնտրում և պատրաստ է վերադառնալ աշխատանքի ամռանը՝ գալիք մրցաշրջանի մեկնարկից։ Հետաքրքիր է, որ մրցաշրջանից հետո և՛ հռոմեացիներին, և՛ թուրինցիներին կարող է նոր մարզիչ անհրաժեշտ լինել: