«Արսենալը» պետք է վինգեր Նիկո Ուիլյամսին դարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը թիմում, եթե որոշի նրա տրանսֆերը գնել Բիլբաոյի «Աթլետիկից»:
Այս մասին գրում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ուիլյամսի աշխատավարձը իսպանական ակումբի հետ գործող պայմանագրով կազմում է շաբաթական 100 հազար ֆունտ (118 հազար եվրո): Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ակնկալում են, որ եթե նա տեղափոխվի լոնդոնյան ակումբ, ապա նրա աշխատավարձը համեմատելի կլինի Բուկայո Սակայի, Կայ Հավերցի, Դեկլան Ռայսի և Մարտին Էդեգորի աշխատավարձերին, ովքեր շաբաթական ստանում են մոտ 250 հազար ֆունտ (295 հազար եվրո):
Այս մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: