Իսպանիայի դատախազությունը պահանջել է գրեթե 5 տարվա ազատազրկում և 3,2 միլիոն եվրո տուգանք Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նկատմամբ՝ հարկերից խուսափելու մեղադրանքով, հայտնում է EFE-ն։
Ըստ մեղադրանքի, 2014-2015 թվականներին Անչելոտին թաքցրել է մոտ 2 միլիոն եվրո, փոխանցելով դրանք Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով։
«Ռեալը» 2023/24 մրցաշրջանը եզրափակել է Չեմպիոնների լիգայի հաղթանակով՝ 2:0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային», ինչպես նաև նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։