Իսպանիայի Գերագույն սպորտային խորհուրդը (CSD) բավարարել է Դանի Օլմոյի, Պաու Վիկտորի և «Բարսելոնայի» կողմից հունվարի 7-ին ներկայացված բողոքը՝ անվավեր ճանաչելով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) և Լա լիգայի համադրման հանձնաժողովի որոշումը։ Այս մասին հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։
CSD-ի հայտարարության համաձայն՝ հանձնաժողովը իրավասու չէր որոշում կայացնելու նախնական վիզայի և «Բարսելոնայի» պահանջած լիցենզիայի վերաբերյալ։
Այսպիսով, Դանի Օլմոն և Պաու Վիկտորը պահպանում են իրենց լիցենզիաները և կշարունակեն հանդես գալ թիմի կազմում։ Հունվարի 8-ից CSD-ն արդեն տրամադրել էր նախազգուշական միջոց, որը նրանց թույլ էր տվել շարունակել մրցելույթները։