«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Գանձասարի» նկատմամբ տարած հաղթանակից և կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Մենք այս խաղին շատ լուրջ ու պրոֆեսիոնալ մոտեցանք։ Երբ դու առաջին խաղից հետո 3:0 առավելություն ունես, թիմը կարող է մի փոքր հանգիստ մոտենալ խաղին, բայց մենք այսօր դա չարեցինք։
Նաև մենք հնարավորություն ունեցանք խաղաժամանակ տրամադրել ֆուտբոլիստներին, որոնք շատ աշխատանք են տանում, որպեսզի ստանան այդ րոպեները»,- ասել է Մոտան:
Հիշեցնենք՝ պատասխան խաղում «Նոան» երեկ 4-0 հաշվով հաղթանակ է տարել: Գոլերի հեղինակներ են դարձել Զավեն Խուդավերդյանը, Այաշը, Չինարին ու Ալմեյդան։