Մյունխենի «Բավարիան» չի նախատեսում երկարաձգել պայմանագիրն իր 35-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կբաժանվի կիսապաշտպանից։
Նշվում է, որ Մյուլերը ցանկանում էր կարիերան շարունակել ակումբում, սակայն, ինչպես հայտնում է արդեն BILD-ը, «Բավարիայի» ղեկավարությունը նրան նոր պայմանագիր չի առաջարկում։
Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը «Բավարիայի» ռեկորդակիրն է ակումբի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։