«Էվերտոնը» շուտով կկարողանա տեղափոխվել իր նոր մարզադաշտը և հրաժեշտ տալ լեգենդար «Գուդիսոն Պարկին»:
Նոր մարզադաշտը կունենա գրեթե 53000 հանդիսական ընդունելու հնարավորություն:
Կա նաև մեկ հետաքրքիր առանձնահատկություն՝ կարմիր գույնի ցանկացած օգտագործումը կարգելվի մարզադաշտում, արգելվելու է նույնիսկ կետչուպը, քանի որ այն նույնպես կարմիր է:
The Sun-ը պարզաբանում է, որ այս պահանջը գալիս է ակումբի սեփականատերերից և նոր մարզադաշտի կառուցման հովանավորներից՝ Ֆրեդկինների ընտանիքից։
Վերջին անգամ «Էվերտոնը» Անգլիայի չեմպիոն է դարձել 1987 թվականին։