38-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստ, MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը հանդիպել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն, 36-ամյա Սթիվեն Կարիի հետ, որը ներկայացնում է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» թիմը։
«Հաճելի էր քեզ տեսնել, Սթիվեն»,- լուսանկարը մակագրել է Սուարեսը X սոցիալական կայքում (նախկինում՝ Twitter):
Ֆուտբոլիստները հանդիպել են կալիֆորնիացիների՝ «Մայամի Հիթի» հետ խաղից առաջ, որն ավարտվել է «Մայամիի» հաղթանակով՝ 112:86 հաշվով։
Հաղթող թիմի կազմում ամենաշատ միավորները հավաքել է ամերիկացի կենտրոնական Բամ Ադեբայոն՝ 27 միավորով, նա կատարել է ութ անդրադարձ և մեկ գոլային փոխանցում։