Ջուզեպե Մարոտան, ով աշխատում է որպես «Ինտերի» գլխավոր տնօրեն, խոսել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին.
«Մենք շատ գոհ ենք Ինձագիից։
Նա շատ լավ աշխատանք է կատարել տարիների ընթացքում և օրինակ է ամբողջ ակումբի համար տեխնիկական տեսանկյունից:
Նա լավագույն մարզիչներից մեկն է: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է: Ճիշտ պահին մենք կհավաքվենք և կերկարաձգենք պայմանագիրը»,- ասել է Մարոտան RAI 1-ին տված հարցազրույցում: