«Բարսելոնան» շարունակում է աշխատել նոր մրցաշրջանի համար կազմի ձևավորման վրա, և մարզական տնօրինության առաջնահերթություններից մեկը նոր աջ պաշտպանի դիրքում համալրումն է։
Չնայած Ժյուլ Կունդեն արդարացնում է մարզչական շտաբի սպասելիքները, սակայն հագեցած գրաֆիկը ստիպել է Հանսի Ֆլիկին մրցակցություն խնդրել այս դիրքում։
Կատալոնական ակումբի հիմնական նպատակը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Վանդերսոնն է «Մոնակոյից», հայտնում են Get French Football News-ը և beIN Sports-ը:
23-ամյա Վանդերսոնը Դորիվալ Ժունիորի գլխավորությամբ արդեն կանոնավոր հանդես է գալիս Բրազիլիայի հավաքականում և նա նաև Եվրոպայի ամենաբազմակողմանի պաշտպաններից մեկն է:
Ընթացիկ մրցաշրջանում նա 34 հանդիպմանը նա դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: