«Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռայան Շերկին հետաքրքրել է մի շարք եվրոպական գրանդների:
21-ամյա ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին շատ էին խոսում ինչպես ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այնպես էլ մրցաշրջանի սկզբում, սակայն «Լիոնը» թիմում պահեց իր ֆուտբոլիստին:
Ինչպես փոխանցում է Transfer News Live-ը՝ հղում անելով Sun-ին, հեռանկարային ֆրանսիացու նկատմամբ ներկայումս հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը», «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։
Ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունն այս ամառ մեծ է, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։























































