«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը մերժել է «Ռեալի» մարզաշապիկը ստորագրելու երկրպագուի խնդրանքը։
Հաղորդվում է, որ պաշտպանը կարող էր հրաժարվել «Ռեալի» մարզաշապիկը ստորագրելուց, քանի որ իր պայմանագրի համաձայն նա կարող է մակագրել միայն «Մանչեսթեր Սիթիի» կամ Ուզբեկստանի հավաքականի մարզաշապիկները։
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հանդիպել է Մադրիդի «Ռեալին»: Երկխաղյա դիմակայությունում իսպանական գրանդը հաղթել է 6-3 հաշվով։ Ուզբեկ ֆուտբոլիստը մասնակցել է պատասխան հանդիպմանը: