«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ ժամանակներս չի լքի ակումբը։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն Տեր Շտեգենին համարում է անձեռնմխելի խաղացող՝ հաշվի առնելով նրա բարձր խաղամակարդակն ու ակումբի հաջողությունների մեջ ունեցած ներդրումը։
Նշվում է, որ ակումբում վստահ են, որ Տեր Շտեգենը վնասվածքից հետո կվերադառնա իր լավագույն մարզավիճակին։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցից մեկում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։ Ներկայումս գերմանացի շարունակում է վերականգնումը ծանր վնասվածքից հետո։