2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 13-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Ուրուգվայի հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ ու հաղթական գնդակը խաղի 68-րդ րոպեին հեղինակել է արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան՝ 68-րդ րոպեին դառնալով փայլուն գոլի հեղինակ։
Հանդիպման վերջին վայրկյաններին Արգենտինայի հավաքականի վինգեր Նիկոլաս Գոնսալեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից կոպիտ խախտման համար:
Արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսսի այս հանդիպումը բաց է թողել:
Արգենտինայի հավաքականը CONMEBOL-ի ընտրական խմբում 28 միավորով առաջին տեղում է։ Ուրուգվայը 20 միավորով չորրորդ տեղում է։