«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան պատասխանել է իր՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին հարցին։
«Իմ նպատակն է գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել և տիտղոսներ նվաճել «Բարսելոնայի» և ազգային թիմի հետ: Եթե թիմը լավ հանդես գա, ապա, անկասկած, անհատական խաղն արտահայտվում է: Բայց պարզապես «Ոսկե գնդակի» համար պայքարողների թվում լինելն արդեն հաղթանակ է ինձ համար այն ամենից հետո, ինչի միջով ես անցել եմ»,- ասել է Ռաֆինյան Globo Esporte-ին տված հարցազրույցում:
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։