Mirror պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով այս ամառ կարող է կորցնել 10 խաղացողի։ Խոսքը երիտասարդ ֆուտբոլիստների մասին է, որոնց գործող պայմանագրերը ուժի մեջ են մինչև հունիսի 30-ը։
Հարկ է նշել, որ ֆինանսական խնդիրները «Բարսելոնային» տանջում են ավելի քան մեկ տարի։ 2021 թվականին կատալոնացիները ստիպված եղան հրաժեշտ տալ Լիոնել Մեսսիին, իսկ այս մրցաշրջանում ակումբը խնդիրներ ունեցավ մի քանի խաղացող գրանցելու հարցում։
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, սեփական հարկի տակ «Օսասունայի» հետ: