Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի խոսքերին, ով Լա լիգայի 28-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպումից հետո (2-1) ասել էր, որ իր թիմն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև առնվազն 72 ժամ տարբերություն չլինի (մանրամասներն՝ այստեղ)։
«Կարլո, ես վստահ եմ, որ Էմիլիոն (հավանաբար նկատի ունի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոյին) ասել է Ձեզ, որ Լա Լիգան նախատեսել է ձեր հանդիպումը «Լեգանեսի» հետ շաբաթ օրը՝ ժամը 16:15-ին, որպեսզի ձեզ ավելի շատ ժամանակ տրամադրի մինչև «Ռեալ Սոսիեդադի» հետ գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը:
Բայց Էմիլիոն խնդրեց հանդիպումը տեղափոխել երեկոյան 21:00-ին: Կարծում եմ, որ Ձեր թույլտվությամբ, որպեսզի ֆուտբոլիստները, ովքեր վերադառնում են ՖԻՖԱ-ի միջազգային ընդմիջումից հետո, ժամանակ ունենան:
Շաբաթ օրը եզրափակիչ սուլիչի և կիսաեզրափակչի միջև կպահանջվի 72 ժամից քիչ ժամանակ: Թող լավագույնը հասնի եզրափակիչ: Հաջողություն (շարունակելի)»,- գրել է Տեբասը: