Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ մադրիդյան ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 24-ամյա ֆուտբոլիստը մտադիր է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում։
Նշվում է, որ Ռոդրիգոն երջանիկ է «Ռեալում» և չի ծրագրում փոխել թիմը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։
Ինքը՝ «Ռեալը», նույնպես չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ գնահատում է Ռոդրիգոյի ներդրումը թիմի արդյունքներում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: