«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն բացատրել է, թե ինչու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դաշտ դուրս չեկավ «Շառլոտի» դեմ MLS-ի 3-րդ տուրի խաղում։
Հանդիպումը կայացել է Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ 38-րդ րոպեին «Ինտեր Մայամին» մնացել է 10 հոգով այն բանից հետո, երբ դարպասապահ Օսկար Ուստարին կարմիր քարտ է ստացել։
«Իրականությունն այն է, որ Լեոյի հետ մենք մտածում էինք նրան խաղաժամանակ տրամադրելու մասին: Բայց քանի որ մենք խաղում էինք տասը հոգով, և նաև հաշվի առնելով, որ նա բաց թողեց մի քանի հանդիպում, մտածեցինք, որ ավելի լավ է խնայել նրան։ Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։