Լա Լիգայի «Բարսելոնա»-«Օսասունա» հանդիպումը վերջին պահին չեղարկվել է կատալոնական ակումբի բժշկի մահվան պատճառով։
Հանդիպման մեկնարկից քիչ առաջ կյանքից հեռացել է «Բլաուգրանայի» բժշկական շտաբի անդամ Կարլես Մինարո Գարսիան։
Լիգան բավարարել է «Բարսելոնայի» խնդրանքը՝ հետաձգել հանդիպումը։ Ավելի ուշ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես եկավ նաը Օսասունան։ «Մեր ակումբը ցանկանում է իր խորին ցավակցությունը հայտնել բժիշկ Կարլես Մինարո Գարսիայի ընտանիքին, ինչպես նաև «Բարսելոնայի» ողջ անձնակազմին և երկրպագուներին: Հանգչիր խաղաղությամբ, Կարլես»,- ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպման նոր ժամկետը կորոշվի ավելի ուշ։