Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերին, եթե «Բարսելոնան» կարողանա նվաճել այդ փուլի ուղեգիրը։
Հարկ է նշել, որ 32-ամյա դարպասապահը արդեն մի քանի շաբաթ է, ինչ մարզվում է խաղադաշտում։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը նախատեսված են ապրիլի 8-9-ը։
Մարտի 11-ին «Բարսելոնան» կանցկացնի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Բենֆիկայի» հետ։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնացիների արտագնա հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հիշեցնենք, որ դարպասապահը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել մրցաշրջանի մեկնարկում։ Նրա վերջին խաղը «կապտանռնագույնների» կազմում եղել է 2024 թվականի սեպտեմբերի 22-ին։